ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը կրկին հայտարարել է, որ մտադիր է Patriot հակաօդային համակարգեր մատակարարել Ուկրաինային, և որ եվրոպական երկրները կվճարեն համակարգերի համար։ «Մենք նրանց կուղարկենք Patriot-ներ, որոնց կարիքը նրանք շատ ունեն, քանի որ Պուտինը շատերին զարմացրել է։ Նա սահուն խոսում է, իսկ երեկոյան սկսում է բոլորին ռմբակոծել։ Բայց կա մի փոքր խնդիր. ինձ դա դուր չի գալիս»,- լրագրողներին ասել է Թրամփը։               
 

Ֆունդամենտալ գիտելիքի բացակայության հետևանք է այն ամենը, ինչ տեղի է ունենում մեր պետության հետ

Ֆունդամենտալ գիտելիքի բացակայության հետևանք է այն ամենը, ինչ տեղի է ունենում մեր պետության հետ
20.03.2025 | 09:19

Հնազանդ մենթալիտետի, սահմանափակ մտածելակերպի, չգիտելիքահեն աշխարհայացքի, հակաազատ վարքագծի կամ the tragedy of appeasement-ի մասին

Հայաստանի Հանրապետության քաղաքական-կառավարող էլիտաների միջազգային հարաբերությունների կամ արտաքին քաղաքականություն վարելու մասին աղճատված ընկալումների ու ֆունդամենտալ գիտելիքի խիստ պակասի կամ բացակայության հետևանքն է այն ամենը, ինչ տեղի է ունենում մեր պետության հետ։ Այս ֆունդամենտալ թերությունն ամրապնդել է կոլեկտիվ ինքնաընկալման մասին կոգնիտիվ բարդույթները՝ արմատավորված կեղծ համոզմունքներով առ այն, թե մենք որևէ բանի չենք կարող հասնել, միշտ պիտի ապացուցենք աշխարհին, որ կառուցողական ենք, որ մենք մեզնից ոչինչ չենք ներկայացնում, հետևաբար, կարող ենք միայն զիջել՝ մեր խնդիրները լուծելու համար, կամ զիջումների միջոցով զսպել մեր անվտանգային գոյաբանական մարտահրավերները` մասնավորապես Ադրբեջանի ախորժակը։ Այս ֆորմուլա-կոնստրուկտը լրջորեն սահմանափակել է հայ քաղաքական միտքն ու խոչընդոտ հանդիսացել հավակնոտ լինելու, ինտելեկտուալ ոչ դասական, աննախադեպային լուծումներ փնտրելու պարզ մոտիվացիայի համար։

Այսինքն, ուրիշ որևէ «հանճարեղ» ռազմավարական նշանակության միտք, քան ձեռք բերվածն ու իրավունքները տալն ու հանձնելը այդ/այս մարդկանց մոտ այդպես էլ չհասունացավ այս տասնամյակների ընթացքում։ Ու այս «գիտելիքի պակաս-կեղծ համոզնունքներից ձևավորված բարդույթ» ֆորմուլայի տրամաբանության մեջ իրականացված քայլերի հետևանքը բերեց այսօր հասցրեց այն կետին, որ Հայաստանը ինչքան էլ շարունակի զիջել այն հույսով, որ «կզրկի Ադրբեջանին ուժ կիրառելու լեգիտիմ իրավունքից», այնքան իր տալ ու հանձնելով ավելի մեծ իրավունք է տալիս Ադրբեջանի ձեռքը կիրառել օրինական ուժ ու բացասական սանկցիաներ Հայաստանի ու հայության նպատմամբ։

Եվ պրոբլեմն այստեղ ներկայիս ՆՓ-ՔՊ կառավարող էլիտայի ինքնակամ իրենց ու Հայաստանի ճակատին «հավերժ սխալի» ու «հավերժ ագրեսորի» պիտակ կպցնելու և Հայաստանի Հանրապետության գիտակցված արտաքին վասալիզացումն ու ներքին սուվերենության խիստ սահմանափակմանը տանելը չէ։ Խնդիրը սերնդեսերունդ փոխանցվող կործանարար կեղծ համոզմունքերի ֆունդամենտալ բարդույթի և գիտելիքի բացակայության մեջ է, որը հանգեցրել է հայկական պետականության այսքան անփառունակ ու միևնույն ժամանակ արտասովոր կուլմինացիային։

Էդուարդ Աբրահամյան

Դիտվել է՝ 3597

Մեկնաբանություններ

ﺡ۷ﺧﺛﺣ۶ ﺡﺗﺣ‘ﻗ‚؛ﺣ۱ﻗ€šﺡ؛ﺣ۵ﻗ€™ﻗ‚؛ﺣ؟ﻗ€۰ﺡﺕﺣ۲ ﺡ۱ﺣ۴ﺡ؟ﺡ۵ﺣ۷ﺡﺁﺡ۴ﺣ۱ﻗ€ﺡﺝﺣ۱ﻗ€šﺡ؛ﺣ۵ﻗ€™ﻗ‚؛/spiritual" rel="nofollow">Հոգևոր
  • Մշակույթ
  • Մարզական
  • Կենսակերպ
  • Տեսանյութ
  • Այլ
  • 15.07.2025